Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենայ Աւստրիայի Սանկտ Փիոլթըն քաղաքում

«ԱԼԻՔ» – Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաւէրով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենայ Աւստրիայի Սանկտ Փիոլթըն քաղաքում՝ փետրւարի 16-19-ին։ Այս մասին լրատւամիջոցներին յայտնել է Մայր Աթոռի Տեղեկատւական համակարգի տնօրէն Եսայի քահանայ Արթէնեանը՝ մեկնաբանելով այն տեղեկութիւնները, որ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսւում է կազմակերպել Հայաստանից դուրս։

«Հարկ է ընդգծել, որ Հայ Առաքելական Եկեղեցու որեւէ ժողովական մարմին, բացառութեամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։

Նման նախադէպեր եղել են ինչպէս Եպիսկոպոսաց ժողովի, այնպէս եւ Գերագոյն հոգեւոր խորհրդի գումարման պարագային։ Ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենայ Աւստրիայի Սանկտ Փիոլթըն քաղաքում՝ փետրւարի 16-19-ին»,- նշել է նա։

Tert.am

Related Articles

Back to top button