ՄիջազգայինՔաղաքական

Գուտերէշ. «Աշխարհն աւելի շատ ներդրումներ է կատարում մահւան, քան բարգաւաճման մէջ»

«ԱԼԻՔ» – Աշխարհի երկրների ռազմական բարձր ծախսերը ցոյց են տալիս, որ նրանք աւելի շատ ներդրումներ են կատարում մահւան, քան իրենց քաղաքացիների բարգաւաճման եւ բարեկեցութեան մէջ, յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշը, հաղորդում է News.am-ը:

«Մինչ ծառայութիւնների առեւտուրն աճում է, մենք ականատես ենք լինում ապրանքների շուրջ առեւտրային պատերազմների աճող ռիսկի։ Եւ ռազմական ծախսերի միտումները ցոյց են տալիս, որ մենք աւելի շատ ներդրումներ կատարում ենք մահւան, քան մարդկանց բարգաւաճման եւ բարեկեցութեան մէջ,- ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) 16-րդ նստաշրջանում ընդգծել է նա։

-Ընդսմին աշխարհաքաղաքական բաժանումները, անհաւասարութիւնը, կլիմայական ճգնաժամը եւ նոր ու տեւական հակամարտութիւնները տարածւում են համաշխարհային տնտեսութեան վրայ»։

UNCTAD-ի 16-րդ նստաշրջանը տեղի է ունենում հոկտեմբերի 20-23-ը Ժնեւում։ Մասնակցում են աւելի քան 100 երկրների պատւիրակութիւններ, դրանց թւում՝ մօտ 60 նախարար եւ 40 փոխնախարար։ Նրանք քննարկելու են տնտեսական վերափոխման խթանման ուղիները՝ արդար, ներառական եւ կայուն զարգացման համար։ Միջոցառումն անցկացւում է չորս տարին մէկ։

Related Articles

Back to top button