Իսկ ուրիշ գիրք չկա՞ր զինւորի ձեռքը տալու
ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի քայլը զայրացրել է օգտատէրերին
Հայաստանի ֆուտբոլի առաջնութեան ԲԿՄԱ-Ուրարտու հանդիպման ժամանակ տեղի ունեցած խաղարկութեան ժամանակ տոմս է խաղարկւել։ Զինծառայող Արմէն Ստեփանեանի տոմսն է շահել։ Մրցանակը եղել է «Անատարես» հրատարակչութեան հրապարակած «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը։
Գիրքը ձեռքին զինծառայողին լուսանկարել են, նրա լուսանկարը կից տեղեկութեամբ հրապարակւել էր ԲԿՄԱ-ի ֆէյսբուքեան էջում։ Սա զայրացրել է շատ օգտատերերի։
«Իսկ ուրիշ գիրք չկա՞ր զինւորի ձեռքին տալու…ես էդքան բարի չեմ, դէմքը չեմ փակելու:
Հիմա ես ինչ անեմ, ընկնեմ զօրամասերի գրադարաններով ման գա՞մ… իսկ էս զինւորը կարա՞ր չնկարւէր… ու ընդհանրապէս ծառայութեան մէջ եղած զինւորը բանակի պատասխանատւութեան տակ է, եւ ամէն քայլ ինքնագլուխ չի կարա լինի: Մի օր «Զանգեզուր» ֆիլմ են ցոյց տալիս, մի օր թէ բա «Ստամբուլ, Ստամբուլ»…
Ու սա ոչ միայն ՊՆ-ին ու բանակն են թիրախաւորում էն Նիկոլի գրքով նկարւելուց յետոյ, այլ նաեւ զինւորին, որը գուցէ դեռ ծառայութեան մէջ է ու ներքին խնդիրների պատճառ կարող է դառնալ: Ի վերջոյ, նա բանակի պատասխանատւութեան տակ է, եւ ամէն քայլը պիտի այս տրամաբանութեան մէջ լինի՝ հիմա իմացե՞լ են, թէ՞ ոչ»,-գրել է լրագրող Մարիամ Պետրոսեանը։
«Ֆուտբոլային խաղի տոմսի խաղարկման շրջանակներում զինւորին նւիրում են
«Ախ Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը։ Նւաստացումը բոլոր մակարդակներով շարունակւում է»,-նշել է լրագրող Լիլիթ Յարութիւնեանը։
Դժգոհութիւնների, բողոքների, քննադատութիւնների հետեւանքով ակումբի էջից հեռացրել են գրառումն ու լուսանկարը։
Ո՞վ է որպէս մրցանակ ընտրել այդ գիրքը, ինչո՞ւ հեռացւեց գրառումը։ Այս հարցերին պատասխան ստանալու ակնկալիքով Panorama.am-ը զանգահարել է ակումբի ֆէյսբուքեան էջում նշւած հեռախօսահամարով։ Զանգերը մնացել են անպատասխան։
Նշենք, որ ակումբի տնօրէնը Գագիկ Աղբալեանն է։ Նա տեւական ժամանակ աշխատել է Նիկոլ Փաշինեանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում՝ որպէս լրագրող։