ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳ նախարարը՝ Լիբանանում. «Իսրայէլի ցանկացած գործողութեանը կը հետեւի մեր աւելի կոշտ պատասխանը»

Իրանը հաստատակամ է Լիբանանի քաջարի ժողովրդի հետ համերաշխութեան հարցում

«ԱԼԻՔ» – Հակառակ Սիոնիստական ռեժիմի բոլոր սպառնալինքներին եւ յոխորտանքներին, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ հոկտեմբերի 4-ին ժամանել է Բէյրութ:

Նրա ինքնաթիռը Բէյրութի «Ռաֆիկ Հարիրի» միջազգային օդանաւակայանում վայրէջք է կատարել այն պայմաններում, երբ օդանաւակայանը գտնւում է սինիստական բանակի թիրախում եւ դադարեցւել են դէպի Բէյրութ բոլոր չւերթները:

«Իրանը հաստատակամ է Լիբանանի քաջարի ժողովրդի հետ համերաշխութեան հարցում»,- Բէյրութ ժամանելոց յետոյ յայտարարել է Արաղչին:

Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը Բէյրութում հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկւել են տարածաշրջանային իրադարձութիւնները եւ Լիբանանում տիրող իրավիճակը: Արաղչին հաւաստիացրել է, որ Իրանն ինչպէս միշտ կանգնած է Լիբանանի ժողովրդի եւ կառավարութեան կողքին, իսկ լիբանանեան կողմի ներկայացուցիչները երախատգիտութիւն են յայտնել Իրանի ժողովրդին եւ կառավարութեանը՝ այս օրհասկան պահերին Լիբանանին ցուցաբերած անվերապահ աջակցութեան եւ զօրակցութեան համար:

Բէյրութում կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում, Արաղչին անդրադառնալով սիոնիստական ռեժիմի դէմ Իրանի պատժիչ գործողութեանն ընդգծել է, որ այն եղել է ինքնապաշտպանութեան նպատակով՝ ի պատասխան իրանական շահերի վրայ Իսրայէլի յարձակումների:

ԱԳ նախարարը յայտնել է, որ Իրանը չի ծրագրում շարունակել յարձակումները, սակայն եթէ Թել Աւիւը որեւէ քայլ ձեռնարկի Իրանի դէմ, պատասխանն աւելի կոշտ կը լինի:

Արաղչին խօսել է նաեւ հրադադարի ռեժիմի հաստատման հնարաւորութեան եւ այդ կապակցութեամբ Իրանի դիրքորոշման մասին. «Լիբանանում հրադադարի վերաբերեալ ես խօսել եմ Լիբանանի իշխանութիւնների հետ, եւ մենք կապի մէջ ենք այլ երկրների հետ։ Մենք կաջակցենք ձեռնարկւած ջանքերին, պայմանով, որ առաջին հերթին լիբանանցիների իրաւունքները յարգւեն եւ ընդունւեն դիմադրութեան ուժերի կողմից, եւ երկրորդ՝ անհրաժեշտ է համաժամանակեայ զինադադար հաստատել Գազայում»:

Related Articles

Back to top button