«ԱԼԻՔ» – Սիոնիստական ռեժիմի ցանկացած սադրանքի կամ արկածախնդրութեան դէպքում Իրանը կարող է ոչնչացնել այդ ռեժիմի ողջ էներգետիկ համակարգը: Այս մասին յայտարարել է Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի հրանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ալի Ֆադաւին:
«Եթէ զաւթիչները սխալւեն, ապա յարձակում կը ձեռնարկենք նրանց էներգամատակարարման աղբիւրների, էլեկտրակայանների, բոլոր նաւթավերամշակման գործարանների եւ գազի հանքավայրերի վրայ: Իրանը մեծ եւ ընդարձակ երկիր է՝ բազմաթիւ տնտեսական կենտրոններով, իսկ Իսրայէլն ունի երեք էլեկտրակայան եւ մի քանի նաւթավերամշակման գործարաններ, որոնց կարող ենք միաժամանակ գրոհել»,- նշել է նա: