Էհսան Մովահեդիան. «Նախագահ Ռ․ Քոչարեանի ժամանակ չինացիները պատրաստակամ էին հոգալ Իրան-ՀՀ երկաթգծի ողջ ներդրումային ծախսը»
«ԱԼԻՔ» – «Նախագահ Ռ․ Քոչարեանի ժամանակ չինացիները նոյնիսկ պատրաստակամ էին հոգալ Իրան-ՀՀ երկաթգծի ողջ ներդրումային ծախսը»,- այս մասին Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում, Հայաստանից Իրան ժամանած ԶԼՄ ղեկավարների, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց իրանցի փորձագէտ Էհսան Մովահեդիանը։ Նրա խօսքով՝ վերջերս Մհեր Գրիգորեանի հետ հանդիպման ժամանակ հարց են բարձրացրել երկթուղու հետ կապւած, բայց ի պատասխան նշել են, որ նախընտրում են Ադրբեջանի միջոցով Իրանի հետ կապ ստեղծել։ Նշենք, որ ճանաչողական այցով Իրան մեկնած Հայաստանի մի քանի լրատւամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում (ՀՈՒՍԿ) հանդիպել են իրանցի փորձագէտների հետ, լսել նրանց բանախօսութիւներն ու մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի անվտանգութեանն առնչւող հարցերի, այսպէս կոչւած՝ «Զանգեզուրի միջանցք»-ի, ՀՀ-Իրան յարաբերութիւնների մասին։