Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արամ Մանուկեան. «Հայաստանի պետականութեան կազմաքանուդումը Փաշինեանի, Էրդողանի եւ Ալիեւի շահերի համընկման կետում է»

«ԱԼԻՔ» – «Ռուսաստանում Նիկոլ Փաշինեանը «կուռկուռի ձագի», թրջւած հաւի նման էր, իսկ Ալբանիայում հարազատ միջավայրում էր. տրամադրութիւնը, ժպիտը տեղն էին»։ News.am-ի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկեանը։
«Փաշինեանին սնուցող աղբիւրները Եւրոպայում են, հաւանաբար նրան խոստացան Ալբանիայում, որ կը մնայ իշխանութեան, իսկ նրա իշխանութեան մնալու լաւագոյն յոյսն Ադրբեջանն ու Թուրքիան են։ Էրդողանի եւ Ալիեւի համար Փաշինեանը գտնւած հերոս է, Հայաստանի ապապետականացումը, պետականութեան կազմալուծումը, կազմաքանդումը այդ երեքի շահերի համընկման կէտում է՝ Փաշինեանի, Էրդողանի եւ Ալիեւի։ Երեքով առանց կոնֆլիկտների այդ ծրագիրն իրականացնում են, նպատակը մեր պետականութեան կորուստն է»,- ասել է Մանուկեանը։