Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լեւոն Պարոնեան. «Փաշինեանը հրճւում է, որ Էրդողանն իրեն «լայք» է տալիս»

«ԱԼԻՔ» – «Չեմ կարծում, որ ժեստիկուլիացիայի մասնագէտ պէտք է լինել՝ հասկանալու համար ժողովի ընթացքում Փաշինեանի «body language»-ը»։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է «Օրակարգ» թերթի խմբագիր Լեւոն Պարոնեանը։

«Մի դէպք աչքի ընկաւ, երբ զրոյցի ընթացքում Էրդողանը «լայքի» նշան էր ցոյց տալիս, եւ Փաշինեանը խոնարհ կախում էր գլուխը, հրճւում, որ Էրդողանն իրեն «լայքիկ» է տալիս։ Որեւէ պաշտօնական տեղեկութիւն չկայ, թէ ինչ են խօսել Ալիեւն ու Փաշինեանը, բայց իւրայատուկ ինչ-որ բանի չեմ սպասում։ Ժամանակ են ձգում։ Այն պահանջները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է «խաղաղութեան պայմանագրի» ստորագրման համար, նոյնիսկ Փաշինեանի վարչակազմը չի կարողանալու դա իրենց մատուցել, որովհետեւ ի վերջոյ պէտք է այդ ամէնը բացայայտւի։ Մինչեւ հիմա այդ բանակցութիւնների փոքր մասն է, որ բացայայտւել է ժողովրդին։ Շատերս կարծում ենք, որ այնտեղ այնպիսի կէտեր կան, որ Փաշինեանի վարչակազմը չի ցանկանայ հրապարակել՝ մինչեւ յաջորդ ընտրութիւնները դիմանալու համար»,- ասել է Լեւոն Պարոնեանը։

Related Articles

Back to top button