
«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ն եւ սիոնիստական ռեժիմը՝ իրենց յարձակումները շարունակելով, երէկ կէսգիշերին թիրախաւորել են Թեհրանի «Գանդիի» հիւանդանոցը։
«Թասնիմ»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն եւ սիոնիստական ռեժիմը, հերթական պատերազմական յանցագործութիւնը կատարելով, Մինաբի դպրոցում աւելի քան 150 երեխայ սպանելուց յետոյ, այս անգամ թիրախաւորել են Թեհրանի «Գանդիի» հիւանդանոցը։
Նախանական տւեալներով ՝ այս յարձակման արդիւնքում բժշկական խոշոր կենտրոնում արտակարգ դրութիւն է յայտարարւել, եւ հիւանդանոցի անձնակազմն անմիջապէս անցել է նորածիններին եւ միւս պալատների հիւանդների տարհանման գործընթացի:
Առողջապահութեան նախարարութեան հասարակայնութեան եւ տեղեկատւութեան կենտրոնը զոհերի մասին տւեալներ չի հրապարակել եւ առանց մանրամասներ յայտնելու հաստատել է «Գանդիի» հիւանդանոցի տարհանման մասին տեղեկատւութիւնը:



