Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դաւիթ Ջամալեան. «Երբ 300 հազար ադրբեջանցի գայ Հայաստան, Բաքւի յաւակնութիւններն իրական կը դառնան»

«ԱԼԻՔ» – «Առաջին անգամը չէ, որ Հայաստանի վարչապետի առանձնասենեակում յայտնւած այս անձը (Նիկոլ Փաշինեան-ԽՄԲ.) ճանաչում է Ադրբեջանին, ընդունում է, հրապարակաւ խօսում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի՝ սահմանադրօրէն ամրագրւած ամբիցիաների մասին»։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է էռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանը։

«Եթէ Ադրբեջանը սահմանադրօրէն որեւէ բան է պահանջում մեզնից, հետեւաբար, մենք եւս պէտք է պահանջենք, մանաւանդ, որ իրենց մօտ դա շատ յստակ քաղաքական կուրս է։ Երկրի գերագոյն օրէնքը սահմանդրութիւնն է, ոչ թէ միջպետական փաստաթուղթը։ Հիմա եթէ դու կնքում ես ՀՀ-ի հանդէպ սահմանադրօրէն ամրագրւած ամբիցիաներով ինչ-որ թուղթ, նշանակում է, որ լեգիտիմացնում ես այդ պահանջները։ Եւ մի գեղեցիկ օր, երբ ամենասարսափելի սցենարը կեանքի կը կոչւի, եւ 300 հազար ադրբեջանցիները կը գան ու կը բնակեցւեն Հայաստանում, բնականաբար, X պահից յաւակնութիւններն իրական կը դառնան»,- նշել է Դաւիթ Ջամալեանը։

Related Articles

Back to top button