Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը հանդիպելու է Հայաստանի եւ Ադրբեջանի պատւիրակութիւնների հետ
ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դիւժարիկը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողութիւնները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ «կայուն ու խորը երկխօսութիւն» սկսել։
Դիւժարիկը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հաղորդել է, որ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը հանդիպում է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի պատւիրակութիւնների հետ, որոնք ներկայումս գտնւում են Նիւ Եօրքում ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։