ՀՀ-ում Իրանի դեսպան. «Մենք անպայման կը պատժենք մեր թշնամիներին»
«Իրանը կը պատասխանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական յարձակմանը՝ հաշւի առնելով երկու գործօն՝ ժամանակը եւ պատասխանելու ձեւը»,- «Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թէ պատրաստւո՞ւմ է Իրանը հակաահաբեկչական գործողութիւնների դիմել՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ յարձակման պատասխանատւութիւնը ստանձնել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումը։
«Մեր ժողովուրդը շատ վշտացած է։ Մենք գտնւում ենք հանրային ճնշման ներքոյ՝ կտրուկ պատասխանելու հետ կապւած։ Բայց չենք ուզում զգացմունքային գործել։ Հաշւի առնելով ժամանակն ու պատասխանելու ձեւը, համապատասխան կարձագանգենք։ Ահաբեկիչները չեն կարող վախի մթնոլորտ ստեղծելով՝ մեզ յետ պահել մեր ճանապարհից։ Մենք անպայման կը պատժենք մեր թշնամիներին, բայց հաշւի ենք առնելու այդ գործօնները»,- եզրափակեց Հայաստանում Իրանի դեսպանը։