ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Այցելութիւն Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւն
Որբաթ, յունւարի 5-ին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը այցելել են Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւն։
Գրառում կատարելով դեսպանատանը բացւած սգոյ մատեանում՝ ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի Գերագոյն մարմնի անունից խորին ցաւակցութիւն են յայտնել եղբայրական Իրանի ժողովրդին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչութեան կապակցութեամբ։
Ապաքինում մաղթելով բոլոր վիրաւորներին՝ նրանք ցաւակցական խօսքեր են փոխանցել նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիին։