
«ԱԼԻՔ» – ԱԳՆ հասարակայնութեան հետ կապերի գրասենեակը արձագանքելով ԶԼՄ-ների հարցին յայտարարութեամբ է հանդէս եկել, որով դեսպանատների փակման մասին լուրը համարել է սիոնիստների վարած հոգեբանական պատերազմի մաս:
IRNA-ի համաձայն՝ ԱԳՆ-ը հերքելով տարածւած ապատեղեկատւութիւնը ընդգծել է, որ նման կարգի լուրերը, որոնց ակունքները տանում են սիոնիստական քարոզչամեքենայի եւ «մոնաֆեղին»-ի հետ կապւած որոշ տելեգրամեան հաշիւներ, իրականացւում են լարւածութիւն առաջացնելու նպատակով եւ իրականութեան հետ առնչութիւն չունեն։
Աղբիւրի հաւաստմամբ տելեգրամեան ալիքներից մէկը պնդել էր, որ որոշ արեւմտեան երկրներ յայտարարութիւն են տարածել առ այն, որ «անվտանգութեան նկատառումներով» փակում են իրենց դեսպանատները Թեհրանում։