ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ուլիանով. «ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւի ընդունումից մէկ օր անց Իրանի վրայ յարձակումը պատահականութիւն չէր»

«ԱԼԻՔ» – Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Ռուսաստանի Դաշնութեան մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլիանովի կարծիքով՝ Իրանի վրայ յարձակումը հնարաւոր դարձաւ Արեւմուտքի միջոցով ստեղծւած հակաիրանական մթնոլորտի պայմաններում: Այս մասին ըստ «Ֆարս» լրատւական գործակալութեան՝ ռուս բարձրաստիճան դիւանագէտն յայտարարել է «Ռոսսիա Սիգոդնիա» մուլտիմեդիա հարթակին տւած առցանց հարցազրոյցի ժամանակ:

Նա խիստ քննադատաելով E3-ին (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա), Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ նրանց մօտեցումը համարել է «բացարձակապէս անտրամաբանական»՝ զգուշացնելով, որ նման մօտեցումն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում Իրանի վրայ յարձակման համար:

«E3-ի մօտեցումն Իրանի միջուկային ծրագրի հետ կապւած լուրջ վերապահումներ է առաջացնում եւ հիմնաւորապէս անտրամաբանական է: Իրանն իրաւունք ունի օգտագործել խաղաղ միջուկային էներգիա, եւ դրան կասկածելը «ծիծաղելի» է:

Եւրոպացիները 2022 թւականից ի վեր խոչընդոտում են Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգնմանն ուղղւած ջանքերը, եւ գործնականում սառեցրել են համաձայնութեան կայացման ընթացքը: Նման վարքագիծն աններելի է»,- յայտարարել է ռուս բարձրաստիճան դիւանագէտը՝ յաւելելով. «Ես չեմ հաւատում, որ Իսրայէլի կողմից Իրանի վրայ յարձակումների մեկնարկը, որը տեղի ունեցաւ E3-ի ճնշման ներքոյ ՄԱԳԱՏԷ-ի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումից ընդամէնը մէկ օր անց, պարզապէս պատահականութիւն էր։ Չնայած նրանք հերքում են այս յարձակումներին իրենց մասնակցութիւնը, այդուհանդերձ, նրանք ստեղծեցին այնպիսի վիճակ, որը հնարաւոր դարձրեց նման ագրեսին»:

Ուլիանովը զգուշացրել է, որ նման մօտեցման շարունակականութեան վտանգների մասին՝ շեշտելով, որ այս ընթացքը միայն նպաստել է տարածաշրջանում էսկալացիայի սրմանը, եւ խաթարում է բազմակողմանի համաձայնագրերը, ինչպիսիք են՝ Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագիրն ու Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

Related Articles

Back to top button