Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սպառնալիքների եւ կեղտոտ ակնարկների այդ արշաւն այն գործիքներից մէկն էր, որով բանակը կազմաքանդեցին

ԿԱՐԷՆ ՎՐԹԱՆԷՍԵԱՆ

Ռազմական փորձագէտ

 

Ամէն անգամ, երբ Նիկոլը սկսում է «բացայայտել», սրբութիւններից խօսել եւ բարոյախրատական ստատուսներ գրել, հարցրէք ինքներդ ձեզ. «Ի՞նչ է պատրաստւում գողանալ կամ քանդել այս անգամ»։

Իշխանութիւնը զաւթելուց շաբաթներ անց Նիկոլը մեկնարկ տւեց գեներալ Մանուէլի դէմ արշաւին։ Բոլորդ, կարծում եմ, յիշում էք սկանդալային տեսանիւթը, որն ազգին շոկի մէջ գցեց, թէ բա «գեներալը զինւորներից տուշոնկա է գողացել»։ Շոկից օգտւելով՝ Նիկոլն առանց որեւէ դիմադրութեան զաւթեց «Երկրապահը»։ Քչերը յետոյ իմացան, որ գեներալի քրգործում այդ տուշոնկաներն այդպէս էլ չերեւացին։ Այսինքն ոչ մի տուշոնկա-սգուշոնկա էլ չէր գողացւել։

Յետոյ Նիկոլը յայտարարեց, թէ սենսացիոն բացայայտումներ ունի ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի մասին ու խոստացաւ յաջորդ իսկ օրը ներկայացնել հանրութեանը։ «Սենսացիոն բացայայտումը» … Հրայրից ցրած ճտիկով գրիչն էր (տեսանիւթը կայ, թէ ինչպէս է Հրայրի գրիչը ժողովի ժամանակ վերցնում), որը… Անկեղծ ասած, ոչ ոք այդպէս էլ չհասկացաւ, թէ ինչ պիտի ապացուցեր այդ գրիչը։

Ղալմաղալի նպատակը ՍԴ-ն զաւթելն էր, բայց այդ անգամ ժողովուրդը հէնց Նիկոլին սկսեց ծաղրել։ Նա ստիպւած անցաւ յաջորդ քայլին՝ հանրաքւէին, որը նոյնպէս տապալւեց։ Ի վերջոյ Նիկոլը կարողացաւ ՍԴ-ն զաւթել, բայց Թովմասեանի դէմ որեւէ կոմպրոմատ այդպէս էլ չհրապարակւեց, թէպէտ նոյնիսկ վերջինիս սանիկների յետեւից էր ընկել…

Նոյն կերպ Նիկոլը սենսացիոն բացայայտումներ խոստացաւ 2016 թւականի քառօրեայ պատերազմից։ ԱԺ-ում քննիչ յանձնաժողով ստեղծեցին, սպաներին ու գեներալներին զինւորականներին տարիներով տարան-բերեցին, այդպէս էլ ոչ մի բան չհրապարակեցին։

Ես կասկած չունեմ, որ սպառնալիքների եւ կեղտոտ ակնարկների այդ արշաւն այն գործիքներից մէկն էր, որով բանակը կազմաքանդեցին։ Նման մի գործիք էլ 44-օրեայ պատերազմի քննիչ յանձնաժողովն էր, որն, ըստ էութեան, շարունակում էր նախորդի գործը եւ որից էլի ոչ մի լուրջ բացայայտում չհրապարակւեց։

Այսպիսի ուրիշ օրինակներ էլ կարող եմ բերել, բայց խնայենք մեր ժամանակը…

Կարեւորը միշտ յիշելն է, որ Նիկոլն առաջնակարգ խաբեբայ ու պաթոլոգիկ սուտասան է։

Այնպէս որ, ընկերնե՛ր, հէնց սկսում է բացայայտումներով սպառնալ, է՛լ չասեմ՝ վեհ բաներից խօսել եւ բարոյախրատական ստատուսներ գրել, հարցրէք ինքներդ ձեզ. «Ի՞նչ է պատրաստւում գողանալ կամ քանդել այս անգամ»։

Յ.Գ. -Ու կոմպրոմատների մասով. Նիկոլ լինելո՞ւց էլ աւելի լուրջ կոմպրոմատ։

Related Articles

Back to top button