N-համայնք. մուտքը՝ կամաւոր

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այընտրանքային նախագծեր խումբ»
Եկաւ «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ով, գնում է «Հայաստանը Արցախ է եւ վերջ» ելքին։
Իրականում այս օրերին Նիկոլն անում է այն, ինչը հականիկոլական լուրջ համակարգը պէտք է արած լինէր չորս տարում՝ գնում է ինքնասահմանզատման, ինքնամեկուսացման։ Դա մենք պէտք է արած լինէինք, եւ վաղուց։ Չհասկացանք, չարեցինք։
Հիմա Նիկոլը ձեւաւորում է N-համայնք։ Դա ո´չ հանրային շերտ է, ո´չ ընտրազանգւած։ Դա նոր համայնք է, որտեղ ինչ-որ թւով մարդիկ մտնելու են։ Պայմանը՝ ունակ լինել կատարելու Ն-ի բոլոր հրահանգները։
Մարդիկ միշտ ունենում են ընտրութեան իրաւունք։ Սա նոյպէս ընտրութիւն է։ Բայց փաստն այն է, որ այդ N-համայնքը ժամանակի ընթացքում լայն հասարակութիւնից անջատւելու է, պարփակւելու։ Մինչեւ իրական լեգիտիմ փոփոխութիւններ։
Կա յայտնի վիպակ՝ Քեթրին Կրեսմէն Թէյլորի «Հասցէատէրն անյայտ է» (Address Anknown)։ Շատ մանրամասն նկարագրւած է պրոցեսը, երբ նորմալ, սովորական մարդիկ, որոշակի գաղափարական ազդեցութեան տակ կորցնում են մարդկային որակները, դառնում կամազուրկ գործիք։
N-համայնք մտնողները դա անում են կամովին, նրանք ունեն ընտրութեան իրաւունք։ Բոլորը հնարաւորութիւն ունեն՝ մտածելու, վերապրելու, հաշւարկելու իրենց որոշումն ու ազդեցութիւնը իրենց հետագայ կեանքի վրայ։