Ինչպէ՞ ս են գերեվարւել Արցախի պաշտօնեաները
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամուէլ Բաբայեանի վերջին հարցազրոյցը փոթորկել է արցախեան քաղաքական դաշտը։ Բաբայեանն ակնարկել էր, որ Արցախի նախկին նախագահներին, ԱԺ նախագահին, ՊԲ հրամանատարին մատնութեամբ են յանձնել Ադրբեջանին։
Հարցազրոյցից յետոյ 2 վարկած է քննարկւում։ Ըստ առաջինի՝ Նիկոլ Փաշինեանն է Ալիեւին ասել Բակօ Սահակեանի, Արկադի Ղուկասեանի, Արայիկ Յարութիւնեանի, Դաւիթ Իշխանեանի, Լեւոն Մնացականեանի գտնւելու վայրը, որպէսզի նրանց տանեն Բաքու՝ հնարաւորութիւն չտալով մտնել Հայաստան ու ինչ-ինչ գործընթացներ գեներացնել Փաշինեանի դէմ։
Իսկ Բաբայեանն ակնարկում է, որ գաղթի օրերին նախագահները գտնւել են Իւանյանում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում, ռուսները խոստացել են, որ նրանց վերջում դուրս կը բերեն Արցախից, սակայն վերջին էտապում տարհանւողների մէջ են եղել ուժային կառոյցների ղեկավարները, բարձրաստիճան պաշտօնեաներ, այդ թւում՝ ՊԲ հրամանատար Կամօ Վարդանեանը, Կարէն Սարգսեանը, ԱԱԾ հրամանատարներ եւ այլք: Հակարի կամրջի մօտ ադրբեջանցիները նրանց առաջ պայման են դրել՝ կա՛մ ձեր ղեկավարների տեղն էք ասում, կա՛մ ձեզ Բաքու ենք տանում, եւ, ըստ այս վարկածի, այս պաշտօնեաներն են մատնել նրանց:
Նրանք հետ են վերադարձել Արցախ, կապւել Բակօ Սահակիչի հետ, նկարագրել իրողութիւնը եւ խնդրել, որ նախագահները գան Կարէն Սարգսեանի տուն` ադրբեջանցիների հետ բանակցելու։ Նրանք էլ, որպէսզի իրենց ընկերներին փրկեն, եկել են ու գերի ընկել:
«Հրապարակ»