ՄիջազգայինՔաղաքական

Սթոլթենբերգ. «Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինւած ուժերի յարձակումը չի խախտում միջազգային իրաւունքը»

«ԱԼԻՔ» – Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինւած ուժերի յարձակումը չի խախտում միջազգային իրաւունքը։ Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Die Welt» պարբերականը, այդ մասին յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Եէնս Սթոլթենբերգը յիշեալ լրատւամիջոցին տւած հարցազրոյցում։

«Միջազգային իրաւունքի համաձայն՝ ուկրաինական զինուժի գործողութիւնը չի սահմանափակւում միայն սահմանով»,- ասել է Հիւսիսատլանտեան դաշինքի ղեկավարը՝ յաւելելով, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանութեան իրաւունք։

Բացի այդ, նա պնդել է, որ ռուս զինւորները, տեխնիկան եւ ռազմակայանները համարւում են օրինական թիրախներ։ Սթոլթենբերգը նաեւ յայտարարել է, որ Ուկրաինայի զինւած ուժերի գործողութիւնը Կուրսկի շրջանում յղի է ռիսկերով։

«Բայց դա Ուկրաինայի որոշումն է, թէ ինչպէս պաշտպանի իրեն»,- եզրափակել է Հիւսիսատլանտեան դաշինքի ղեկավարը:

Related Articles

Back to top button