ԻրանՔաղաքական

Հանրապետութեան նախագահ. «Երկրի հզօրութիւնը պայմանաւորւած է Զինւած ուժերի կարողութեամբ»

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահը Երէկ՝ սեպտեմբերի 7-ին, այցելել է Բանակի հրամանատարական եւ շտաբի համալսարան (ԴԱՖՈՒՍ), որտեղ հանդիպել է Զինւած ուժերի բարձրաստիճան հրամանատարական կազմի հետ:

Հանդիպման ընթացքում, բարձր գնահատելով Զինւած ուժերի կարողութիւնը, նախագահը երկրի հզօրութիւնը պայմանաւորել է այդ գործօնով:

Ընդգծելով, որ ռազմական ուժն ու հզօրութիւնը պէտք է օգտագործել ժողովրդին ծառայելու համար, այլ ոչ թէ անմեղ կանանց ու երեխաներին սպանելու համար, Փեզեշքիանն ասել է. «Նրանք, ովքեր հաւակնում են մարդու իրաւունքներին ու ժողովրդավարութեանը, աշխարհը խառնում են մի քանի քաղաքացու նկատմամբ մի պետութեան վատ վերաբերմունքի պատճառով, սակայն լռում են, երբ նրանց աջքի առջեւ Գազայում ռմբակոծում են կանաց, երեխաներին եւ հիւանդանոցները, եւ լկտիաբար ամբիոններից խօսում են մարդու իրաւունքների մասին, ինչը շատ ամօթալի է»:

Մատնանշելով, որ եթէ մենք այսօր չունենայինք այս հզօր պաշտպանութիւնը, ապա այս յանցագործներն անամօթաբար եւ անխնայ նոյն յանցանքները կիրականացնէին մեր ժողովրդի նկատմամբ, Հանրապետութեան նախագահը նշել է. «Ինչո՞ւ չեն կարողանում, որովհետեւ կաք դուք՝ զինւորականներդ, եւ մեր ժողովրդի համար ստեղծել էք պաշտպանական ուժ, որ նրանք չեն համարձակւում նման բան անել: Դուք երկրի հպարտութիւնն ու պատիւն էք, եւ կառավարութիւնը Ձեր տրամադրութեան ներքոյ է, եւ չի հրաժարւի այն ամէնից, ինչ կարող է անել Զինւած ուժերի աւելի մեծ հեղինակութեան եւ հզօրութեան համար: Յուսով եմ, որ դուք նոյն հզօրութեամբ կը մնաք բարձրունքում եւ ժողովրդի ու երկրի հպարտութեան պատճառը կը դառնաք»:

Related Articles

Back to top button