ԻրանՔաղաքական

ԻՅՊԿ հրամանատարը տեղեկութիւններ  է յայտնել ծովում իսրայէլական ուժերի հետ բախումների մասին

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Հոսէյն Սալամին տեղեկութիւններ է փոխանցել ծովում իսրայէլական ուժերի հետ բախումների մասին: Այդ մասին նա խօսել է երէկ՝ սեպտեմբերի 7-ին, «Խաթամ ալ Անբիա» շինարարական կենտրոնատեղի Հանրապետութեան նախագահի Մասուդ Փեզեշքիանի այցի ժամանակ:

Ըստ նրա՝ իսրայէլական ուժերը գրոհել են իրանական 14 նաւի վրայ, որպէսզի խոչընդոտեն իրանական նաւթի արտահանումը, ինչը հանգեցրել է Իրանի պատասխան գործողութիւններին, որը գրոհել է 12 իսրայէլական նաւի վրայ՝ փաստօրէն չէզոքացնելով Իսրայէլի գործողութիւնները:

«Նրանք գրոհել են մեր 14 նաւի վրայ, որպէսզի խանգարեն մեր նաւթի արտահանմանը:  Սկզբում մենք չգիտէինք, թէ ով է կանգնած դրա յետեւում, որովհետեւ դա արւել էր գաղտնի, բայց ի վերջոյ մենք պարզեցինք դա. Սիոնիստական վարչակարգը։ Մենք գրոհեցինք նրանց 12 նաւերի վրայ, երբ մենք հարւած հասցրինք հինգերորդ իսրայէլական նաւին, նրանք ձեռքները վեր բարձրացրին (ի նշան յանձնւելու) եւ համաձայնեցին դադարեցնել ռազմածովային դիմակայութիւնը»,- ասել է գեներալ Սալամին՝ յաւելելով. «Ծանր ճգնաժամում էինք յայտնւել, սպանել էին գեներալ Սոլէյմանիին, կործանւել էր ուկրաինական ինքնաթիռը, կորոնավիրուսի համաճարակն էր տիրում, տնտեսական պատժամիջոցների առաւելագոյն ճնշման միջոցով փորձում էին մեզ լիակատար մեկուսացման մէջ դնել: Որպէս ԻՅՊԿ, մենք պէտք է նախաձեռնէինք զսպող գործողութիւններ եւ պատնէշ ստեղծել: Ծովային մարտերում, մենք ապահովեցինք նաւագնացութեան անվտանգութիւնը: Անգլիական ուժերը զաւթել էին իրանական նաւը Ջիբրալթարում, իսկ մենք փոխարէնը զաւթեցինք Stena Impero նաւը՝ նրանց ստիպելով յանձնւել։ Նրանք զաւթեցին մեր երկու նաւը Յունաստանում, մենք զաւթեցինք նրանց երկու նաւը, եւ ի վերջոյ նրանք յանձնւեցին»:

Related Articles

Back to top button