Սիոնիստական ռեժիմի կառավարութիւնը փլուզւում է
Իսրայէլի ռազմական կաբինետի նախարարի կուսակցութիւնը լքել է կառավարութիւնը
«ԱԼԻՔ» – Սիոնիստական ռեժիմիում քաղաքական ճգնաժամը մօտեցել է եռման կէտի: Երկրի կառավարութիւնը կանգնած է փլուզման եզրին: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«Ազգային միաբանութիւն» կուսակցութեան նախագահ եւ ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը, յայտարարելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանեահուն «խանգարում է իրական յաղթանակի հասնելու», ասել է, որ իր կուսակցութիւնը լքում է կառավարութիւնը՝ կատարելով աւելի վաղ առաջադրւած վերջնագիրը:
Ըստ Գանցի՝ իր կուսակցութիւնը կոալիցիային միացել է հոկտեմբերի 7-ից յետոյ՝ երկիրը փրկելու համար, թէեւ «մենք գիտէինք, որ դա վատ կառավարութիւն էր», եւ այդ ժամանակից ի վեր ռազմավարական նկատառումները անտեսւել են քաղաքական պատճառներով:
«Իսրայէլի ժողովուրդն աւելիին է արժանի, քան դատարկ խոստումները»,- շարունակել է նա՝ ասելով, որ իրական յաղթանակը նշանակում է վերադարձնել պատանդներին, փոխել ՀԱՄԱՍ-ը՝ որպէս Գազայի կառավարող մարմին, եւ ստեղծել տարածաշրջանային դաշինք Իրանի դէմ։
«Ցաւօք, Նեթանեահուն մեզ խանգարում է իրական յաղթանակի հասնել»,- ասել է նա։