Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ռուբիօն եւ Բարօն քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան ապահովման հարցը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոէլ Բարօն հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում ի թիւս այլ հարցերի քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան ապահովման հարցը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

«Պետքարտուղարը եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բարօն վերահաստատել են իրենց յանձնառութիւնը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք բերի միջուկային զէնք։

Նրանք նաեւ քննարկել են Գազայում մարդասիրական իրավիճակը եւ հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի աւարտը, Հայաստանի եւ Ադրբեջանի  միջեւ խաղաղութեան ապահովումը, ինչպէս նաեւ Սուդանում շարունակւող հակամարտութիւնը»,- ասւած է Պետդեպի տարածած հաղորդագրութեան մէջ։

Related Articles

Back to top button