Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ստիւ Դէյնս. «Թրամփը մօտ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնութեան հասնելուն»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Թրամփը Հարաւային Կովկասում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի կնքման շեմին է։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ ամերկեան The Wall Street Journal-ի համար գրւած յօդւածում գրել է «Հանրապետական» կուսակցութեան անդամ, ամերիկացի սենատոր Սթիւ Դէյնսը։

«Սա կը լինի նշանաւոր ձեռքբերում՝ եւս մէկ քայլ դէպի կայունութիւն, որը կը նպաստի տարածաշրջանային եւ միջազգային խաղաղութեանը, ինչպէս նաեւ տնտեսական օգուտներին, որոնք դուրս են գալիս մասնակից երկրների շրջանակներից։

1980-ականների վերջից Խորհրդային Միութեան նախկին մաս կազմող Հայաստանն ու Ադրբեջանը գտնւում են դանդաղ ընթացող հակամարտութեան մէջ, որն ուղեկցւում է լուրջ բռնութեան պարբերական բռնկումներով։ Խաղաղութեան հաստատման բազմաթիւ փորձեր եղել են անարդիւնաւէտ կամ ոչ հեռատես։ Նախորդ վարչակազմերը առաջնահերթ ուշադրութիւն չեն դարձրել տարածաշրջանին եւ խաղաղ բանակցութիւններին»,- նշել է նա։

Նրա խօսքով՝ Թրամփը նպաստում է տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս աճին ու կայունութեանը։

Դէյնսը յաւելել է, որ յանուն տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղութեան ու կայունութեան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պէտք է անյապաղ աւարտին հասցնեն դրա ստորագրումը։

Related Articles

Back to top button