ՄիջազգայինՔաղաքական

Ուրսուլա ֆոն դեր Լայեն. «ԵՄ-ն բախւում է եւրոպական անվտանգութեան ճգնաժամի»

«ԱԼԻՔ»-Եւրամիութիւնը կանգնած է անվտանգութեան ճգնաժամի առաջ, գոյութիւն ունեցող համակարգը խոր ցնցում է ապրել, եւ Եւրոպան կանգնած է ռազմական որոշումների առջեւ, որոնք աներեւակայելի էին ընդամէնը մի քանի շաբաթ առաջ: Այս մասին յայտնել է Եւրայանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելոյթ ունենալով Ստրասբուրգում Եւրախորհրդարանի նստաշրջանում։

«ԵՄ-ը բախւում է եւրոպական անվտանգութեան ճգնաժամի: Եւրոպական անվտանգութեան համակարգը խորապէս ցնցւած է եւ ցնցւած է մինչեւ հիմքերը»,- ասել է նա:

Ֆոն դեր Լայենը յայտնել է, որ «եկել է միասնական եւրոպական պաշտպանութիւն ստեղծելու ժամանակը» եւ ասել է, որ մարտի 6-ին ԵՄ արտակարգ գագաթնաժողովում կոնսենսուս է եղել ռազմական որոշումների շուրջ, «որն անհնարին կը լինէր ընդամէնը մի քանի շաբաթ առաջ»: Հաղորդում է Yerevan.today-ը:

Related Articles

Back to top button