Հայաստան - Արցախ

Կարէն Վրթանէսեան. «Ալիեւը մեծ պատերազմի է պատրաստւում. Փաշինեանից սպասելի է բանակի տւեալների գաղտնազերծում»

Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանն ահազանգում է՝ Ալիեւը պատրաստւում է պատերազմի, ուստի հայ հասարակութիւնը պէտք է ոչ թէ հետեւի, թէ ինչ է ասում Նիկոլ Փաշինեանը, այլ տեսնի՝ ինչ է անում Ալիեւը։

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինեան-Ալիեւ հեռակայ բանավէճին, նման մտահոգութիւն յայտնեց Վրթանէսեանը՝ շեշտելով.

«Ալիեւն անընդհատ մեծացնում է իր պահանջները Հայաստանից։ Նա ունի յստակ նպատակ՝ նոր, մեծ պատերազմ սկսելու: Ալիեւը պատրաստում է իր զօրքին, որն ինչքան կարողանայ, այնքան կը վերցնի: Դրա դէմն առնելու համար ի՞նչ է կատարւում մեր երկրում՝ բանակի կառավարման բուրգը ջախջախւած է, քայքայւած են ինստիտուտները, չեն անցկացւում լայնամասշտաբ զօրավարժութիւններ»:

Ըստ փորձագէտի՝ բանակի կազմաքանդման համատեքստում պէտք է դիտարկել նաեւ բարձրաստիճան զինւորականներին համապատասխան թափուր մնացած պաշտօններում չնշանակելու եւ այդ նշանակումները տարիներով յետաձգելու քաղաքականութիւնը։

«Այդ քաղաքականութեան նպատակն ինստիտուտները քանդելն է, որովհետեւ ցանկացած կազմակերպւած ուժի մէջ Փաշինեանը վտանգ է տեսնում։ Ի դէպ, սա բնորոշ է բոլոր բռնապետ ղեկավարներին»,- ասաց նա։

Վրթանէսեանի դիտարկմամբ՝ բանակը թուլացնելու շարքին է դասւում նաեւ այս իշխանութեան՝ սահմանից զօրքը յետ քաշելու եւ տեղն ԱԱԾ սահմանապահ կանգնեցնելու մասին արւած յայտարարութիւնը։

«Նախ՝ մէկ տարի է՝ ԱԱԾ սահմանապահ զօրքը հրամանատար չունի: Միւս կողմից՝ Ադրբեջանի սահմանապահ զօրքը մի ուժեղ բանակ է, զինւած, որը մասնակցել է նաեւ ապրիլեան պատերազմին, իսկ մեր սահմանապահ զօրքն այդ զինւածութիւնը չունի»,- մանրամասնեց Վրթանէսեանը՝ չբացառելով, որ պատերազմի սպառնալիքի դէմ-յանդիման գտնւող երկրի ղեկավարը բանակի կազմաքանդումով կը բաւարարւի եւ ընդհուպ կը գաղտնազերծի մեր բանակի տւեալները։

Related Articles

Back to top button