Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՔՊ-ում խոր մանթրաժի մէջ են

ՔՊ-ում խոր մանթրաժի մէջ են Գիւմրու Սուրբ Աստւածածին՝ Եօթ Վէրք եկեղեցում հերթական շրջիկ պատարագի ձախողումից յետոյ, եւ ոմանք անգամ չեն թաքցնում, որ գիւմրեցիներն իրենց «թարս չափալախ» տւեցին:

ՔՊ-ում կարծում են, որ գլխաւոր պատճառը Միքայէլ Աջապահեանի կալանաւորումն էր ու դատապարտումն առաջին ատեանի կողմից։ Նախ, թեմի բոլոր քահանաները մերժեցին իրենց՝ 24 հոգի, հրաժարւելով նիկոլական ոճով պատարագ մատուցելուց՝ զեղչել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունը, ապա ժողովուրդն իրենց տեղը ցոյց տւեց՝ ամօթանք տալով իշխանաւորներին ու «պռակատով» Գիւմրի բերւած եպիսկոպոսներին՝ Կճոյեանին եւ միւսներին։ Նոյնիսկ այն տեռորը, որ կիրառել էին բիւջետային հիմնարկների աշխատողների` դպրոցների, մանկապարտէզների աշխատողների նկատմամբ, մեծ արդիւնք չէր տւել՝ հատուկենտ կանայք էին ներկայացել:

Իսկ երկրաշարժի օրը` դեկտեմբերի 7-ին մատուցւած շրջիկ պատարագին մասնակցում էին հիմնականում Երեւանից գնացածները, նիկոլական փոքր զանգւածը, որը նրա հետ թափառում է եկեղեցուց եկեղեցի։ Անգամ Եօթ Վէրքի մոմավաճառն էր այդ օրը բոյկոտել աշխատանքը։

«Հրապարակ»

Related Articles

Back to top button