Արշակ Սրբազանին տարել են նոյն խուց, որ երեք Սրբազանների զրոյցը գաղտնալսեն

Մայր Աթոռի դիւանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանի նկատմամբ 2018 թ․ մի անհեթեթ մեղադրանքով, որը 7 տարի ընթացք չէր ունեցել, դատարանը` դատաւոր Մասիս Մելքոնեանի նախագահութեամբ, երկամսեայ կալանք տւեց, եւ նրան տեղափոխեցին ԱԱԾ «պադւալ»՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ:
Եւ նա յայտնւեց այն խցում, որտեղ արդէն քանի ամիս է՝ ապրում են Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը։
Արդէն յայտնի է, որ այս խցում գաղտնալսում են Սրբազաններին եւ անգամ նրանց խօսակցութիւններից պատառիկներ արդէն կցել են քրէական վարոյթներին, ինչը չլսւած օրինախախտում է: Պարզ է, որ 3 Սրբազանների զրոյցներն աւելի «գայթակղիչ» կարող են լինել իշխանութիւնների համար: Իսկ կալանաւորւած չորրորդ եպիսկոպոսը՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանը, որը Վեհափառի քրոջ որդին է, գտնւում է «Նուբարաշէն» ՔԿՀ-ում` Կլորներում, որը համարւում է ամենավատ բերդերից մէկը:
«Հրապարակ»



