Քաղաքական

Ի ԴԷՊ

Ինչու է Նիկոլի ռեժիմը ատում եւ հետապնդում իր գործի, մասնագիտութեան, աշխատանքի մէջ յաջողած եւ առհասարակ կայացած մարդկանց։ Մէկ պարզ պատճառով, քանի որ իրենք մինչեւ իշխանութեան գալը եղել են անյաջողակ, չկայացած, կեանքում ոչինչ չստեղծած, չտես մարդիկ։

Եւ ամենեւին պէտք չի զարմանալ, որ պետական պարտքի հաշւին իրենք իրենց տասնեակ միլիոնների պարգեւավճարներ են տալիս, վատնում պետական բիւջէն, կատարում անարդիւնավէտ եւ անիմաստ ծախսեր, իսկ մարդկանց ասում` աղքատութիւնը ձեր ուղեղի մէջ է (ՆՓ):

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը առատաձեռն կաշառք բաժանում պետական պաշտօնեաներին եւ ուժային կառոյցներին` քաջ գիտակցելով, որ դա երկար գաղտնի պահել չի կարող եւ բացայայտւելու դէպքում արժանանալու է թուք ու մրի։ Կրկին պարզ պատճառով` ինքն էլ գիտի, որ իր թիմը վաղուց իրեն չի հաւատում, չի հաւատում այն գաղափարներին, որոնք ամէն օր մատուցւում են հանրութեանը, եւ միակ տարբերակը մնում է հաւատարմութիւնը փողով գնելու ճանապարհը։

Փող ստացողներն էլ իրենք իրենց հերթին բոլորին փորձում են համոզել, որ ամէն ինչ անում են յանուն Հայաստանի, բայց իրենց ամբողջ պայքարը հէնց այս պաշտօնների ու փողի համար է։

Սա է իրականութիւնը, որտեղ կաշառքն այլեւս անթաքոյց է եւ հրապարակային։ Որտեղ մէկ հրամանագրով պաշտօնեան ստանում է թոշակառուի 20 տարւայ թոշակը եւ դա համարում բնական ու բարոյական։

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ

Related Articles

Back to top button