Թեհրանն ու Մոսկւան կը համաձայնեցնեն նախագահ Փեզեշքիանի՝ Մոսկւա այցի ժամկէտները
«ԱԼԻՔ» – Թեհրանն ու Մոսկւան մօտ ժամանակներս կը համաձայնեցնեն Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկւա այցի ժամկէտները, որի ընթացքում կը ստորագրւի երկու երկրների ռազմավարական գործընկերութեան մասին նորացւած պայմանագիրը: Այս մասին ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ յայտարարել է ՌԴ նախագահի օգնական Իւրի Ուշակովը:
«Նման պայմանաւորւածութիւն իսկապէս ձեռք է բերւել, որպէսզի այդքան կարեւոր փաստաթուղթը հապճեպ չստորագրւի։ Որոշւել է, որ այդ փաստաթուղթը կը ստորագրւի Իրանի նախագահի Մոսկւա այցի ընթացքում։ Կողմերը, կարծում եմ, մօտ ժամանակներս կը համաձայնեցնեն առաջիկայ այցի ժամանակաւոր պարամետրերը։ Կարծում եմ, որ Կազանում զրոյցի ընթացքում նախագահները կանդրադառնան նաեւ այդ թեմային, այն շօշափւել է նաեւ Աշգաբադում նրանց շփման ընթացքում։ Եւ հիմա երկու կողմից էլ կը հաստատւի, որ մօտ ժամանակներս մենք ե՛ւ Մոսկւայում, ե՛ւ Թեհրանում նախագահների գրաֆիկում կը գտնենք այցի համար յարմար պատուհան»,- ասել է Ուշակովը լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ։
Նշենք, որ Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր մեկնել է Ռուսաստան, մասնակցելու Կազանում կայանալիք BRICS-ի անդամ երկրների գագաթնաժողովին:
Նախատեսւում է, որ գագթնաժողովի շրջանակում Փեզեշքիանը կը հանդիպի ՌԴ նախագահի, ինչպէս նաեւ այլ մասնակից երկրների ղեկավարների հետ: