Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ալէն Սիմոնեանը յայտարարել է՝ մեզ չի հետաքրքրում թէ Վենետիկի յանձնաժողովը ինչ կասի. Արծւիկ Մինասեան

Այսօր ԱԺ խորհրդի նիստում Ալէն Սիմոնեանը յայտարարել է, որ մեզ չի հետաքրքրում թէ Վենետիկի յանձնաժողովը ինչ կասի. Ասում է՝ խորհուրդը մենք ենք, մենք ենք որոշում, ձեր առաջարկութիւնն էլ ընդունելի չի մեզ համար։ Այս մասին, յունւարի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրոյցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը։

«Մենք առաջարկում էինք, ասում էինք՝ հիմա մի արէք սա, բերէք հանրային քննարկման, միջազգայինների, նաեւ փորձագէտների տեսակէտները լսենք, բոլոր կողմերի տեսակէտները լսենք, գանք ընդհանուր եզրակացութեան։ Անգամ նոյնիսկ եթէ դուք ուզում էք մէկ տարւայ կանոնը խախտել, դա պէտք է իրականացւի բոլորի հետ հնարաւորինս մեծ, լայն կոնսենսուսով։ Նրանք մերժեցին եւ ցոյց տւեցին, որ իրենց զորբայութիւնը նաեւ այստեղ սահմաններ չի ճանաչում, բռնապետի հրահանգը պէտք է կատարել։

Նրանք նպատակ ունեն հնարաւորինս ազատւել բոլոր այն դիտորդական առաքելութիւններից, որոնք կբացայայտեն իշխանութիւնների այլանդակութիւնների՝ կլինի քաղաքական ուժի մակարդակով, թէ թեկնածուների մակարդակով։ Մենք տեսանք, որ թէ Վաղարշապատի, թէ Գիւմրիի ընտրութիւններում մի շարք դիտորդական առաքելութիւններ, ինչպիսի օբիեկտիւ գնահատականներ էին տալիս ընտրական գործընթացների հետ կապւած։ Հիմա այս մարդիկ ուզում են փակել նաեւ այս ճանապարհը, որպէսզի հետագայում ընտրակեղծիքներ իրականացնելու միջոցով ստանան նաեւ դիտորդական առաքելութիւնների դրական  եզրակացութիւններ»,– յայտարարեց Մինասեանը։

Հարցին՝ ինչու ՔՊ–ն այս օրինագիծը քառօրեայ նիստերում չընդգրկեց եւ հիմա հրատակ արտահերթ ռեժիմով է բերել, ընդդիմադիր պատգամաւորը պատասխանեց. «Որովհետեւ այս նախագիծը իրենց դէմ են տւել, հրահանգել են, ասել են՝ շատ արագ սա պիտի անցկացնեք։ Դէմ են տւել բոլորն նրանք, որ բռնապետի ցանկութեամբ, հրահանգով եւ այն ՀԿ սեկտորի կողմից, որոնք աջակցում են այսօրւայ իշխանութիւններին։

Մենք գործ ունենք մի իշխանութեան հետ, որը հերն անիծել է ամէն ինչի եւ նոյնիսկ իրենց ժողովրդավարութիւն ասւած այսպէս արտայայտութիւնը ամէն օր ոտի տակ տալով առաջ է գնում։ Սա նաեւ պահանջում է հանրութեան մոբիլիզացիա։

Մենք գործ ունենք հերթական արշաւանքի հետ, որը կազմակերպել է բռնապետը իր չակերտաւոր ընտրութիւնը լեգիտիմացնելու փորձի շրջանակներում։ Դրա համար մենք հրաժարւեցինք քննարկումից, որովհետեւ սա համարւում է ընտրական օրէնսդրութեան ընդունման կանոնների խախտում։ Եթէ ընդդիմութիւնը չի մասնակցում, ընդդիմութիւնը ներգրաււած չի եղել փոփոխութիւններին, սա համարւում է էական թերութիւն այդ ընտրական գործընթացի մասով։

Սա նաեւ նախազգուշացում, որ նաեւ ապագայում էլ նման բաներ չլինեն եւ սա հնարաւորինս արագ պէտք է շտկւի»,– ասաց «Հայաստան» խմբակցութեան քարտուղարը։

Յիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկւում է «Ընտրական օրէնսգիրք» սահմանադրական օրէնքում փոփոխութիւնների նախագիծը, որը վերաբերում է դիտորդների անաչառութեանն ու քաղաքական չէզոքութեանը։ Այն ներկայացրել է ՔՊ–ն հրատապ ձեւով, քանի որ առաջիկայում սպասւում են ընտրութիւններ։

News.am

Related Articles

Back to top button