Հայաստան - ԱրցախՔաղաքական
Լեւոն Տէր-Պետրոսեանն իր լիակատար աջակցութիւնն է յայտնել Վեհափառ հայրապետին

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունիսի 7-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ առանձնազրոյց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատւական խառայութիւնից:
Զրոյցի ընթացքում ՀՀ առաջին նախագահն իր լիակատար աջակցութիւնն է յայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիւ դատապարտելով Հայոց 1700-ամեայ Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանութիւնների հակասահմանադրական ոտնձգութիւնը։