ՄիջազգայինՔաղաքական

Կրեմլում մեկնաբանել են տեղեկութիւնները, ըստ որոնց «Լաւրովը Պուտինի աչքից ընկել է»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն լուրերը, ըստ որոնց  Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը, իբր, «ընկել է պետութեան ղեկավարի աչքից»: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս հաղորդագրութիւններում իրականութեանը համապատասխանող ոչինչ չկայ»,- լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Կրեմլի խօսնակը։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ լուրերն այն մասին, ըստ որոնց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը Պուտինի աչքից ընկել է, ի յայտ են եկել Լաւրովի հանրութեան տեսադաշտում չերեւալուց յետոյ։ Բացի դրանից, նա չի մասնակցել ՌԴ Անվտանգութեան խորհրդի նիստին, որտեղ քննարկւել է միջուկային փորձարկումների վերսկսման հնարաւորութիւնը։

Related Articles

Back to top button