ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլը համերաշխութիւն է յայտնել Ադրբեջանի յանցագործութիւններին

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան բռնազաւթումից յետոյ Իսրայէլի եւ Ադրբեջանի միջեւ կապերն աւելի են սերտացել: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է իսրայէլական The Jerusalem Post պարբերականը։

«Դա ակնառու ռազմական գործողութիւն էր։ Այդ յաղթանակը կարեւոր է նաեւ Իսրայէլի համար։ Պատահական չէ, որ յաղթանակից յետոյ Իսրայէլում բացւեց Ադրբեջանի դեսպանատունը՝ ինտենսիւ եւ շատ արդիւնաւէտ աշխատելով երկկողմ յարաբերութիւնները խորացնելու ուղղութեամբ։ Ամէն օր զարգանում են փոխշահաւէտ կապեր, իսկ մեր երկրների միջեւ կապերն ամրապնդւում են»։

«Եւրատեսիլ 2025» մրցոյթում Ադրբեջանը դարձաւ միակ երկիրը, որը թէ՛ ժիւրիի, թէ՛ հանդիսատեսի կողմից իսրայէլցի երգչին առաւելագոյն միաւորներ շնորհեց։ Օրական երկու անգամ AZAL-ի չւերթները տասնեակ հազարաւոր իսրայէլցիների են բերում այս երկիր։ Եւ պատերազմի ամենադժւար օրերին Ադրբեջանը կանգնած էր եւ մնաց Իսրայէլի հաւատարիմ, յուսալի ընկերը։

2020 թւականի նոյեմբերին, յաղթանակը նշելով, Ադրբեջանի բնակիչները դուրս եկան փողոցներ՝ ադրբեջանական եւ իսրայէլական դրօշներով։ «Ադրբեջանի յաղթանակը նաեւ մեր յաղթանակն է»,- գրել է պարբերականը։

Related Articles

Back to top button