Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տէր Արարատ քահանայ Պօղոսեանը հերքում է «պետականօրէն ստեղծւած եկեղեցու» պնդումները

Տէր Արարատ քահանան արձագանքել է այն տեսակէտներին, թէ Հայ Առաքելական Եկեղեցին ստեղծւել կամ «անկախացել» է պետական որոշմամբ։ Նա նշում է, որ քրիստոնէութիւնն Հայաստանում տարածւել է 1-ին դարից, իսկ Տրդատ Գ-ը 301-ին պարզապէս պետականօրէն ճանաչել է արդէն գոյութիւն ունեցող եկեղեցին։

Քահանայի խօսքով՝ Հայ Եկեղեցին երբեք չի եղել որեւէ այլ եկեղեցու ենթակայութեան տակ, իսկ Պապի օրօք «անկախութիւն» ստանալու մասին պնդումները պատմական հիմք չունեն։ Նա յիշեցնում է, որ եկեղեցու ինքնուրոյնութիւնը որոշւում է ոչ թէ թագաւորների, այլ եկեղեցական ժողովների կողմից։

«Եկեղեցու հիմնադիրը Յիսուս Քրիստոսն է, ոչ թէ որեւէ աշխարհիկ իշխան»,- ընդգծում է Տէր Արարատ քահանայ Պօղոսեանը։

Related Articles

Back to top button