
«ԱԼԻՔ» – Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի առիթով կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախումբը տեղեկացրել է, երկրում տիրող իրավիճակից ելնելով սահմանափակւել են Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի ոգեկոչման ծրագրերը:
Յանձնախումբը «Հայրենասիրութեան եւ միասնութեան ոգով լծւենք մեր իրաւունքների պաշտպանութեան» կարգախօսով է նախաձեռնել Ապրիլ 24-ի օրւայ միջոցառումը:
Ուրբաթ, Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 9:30-ից Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Ս. Ամենափրկիչ Վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում: Եկեղեցական արարողութիւնից յետոյ Վանքի տարածքում տեղադրւած Սրբադասւած նահատակների յուշարձանի մօտ տեղի է ունենալու խնկարկման եւ ծաղիկների խոնարհման միջոցառում, նաեւ ելոյթներով հանդէս են գալու համայնքի ազգային մարմինները:



