ՀամայնքՄարզական

«Արմենիա» ռագբիի տղաները մայրաքաղաքի լիգայի երրորդ մրցանակակիր

«ԱԼԻՔ» – Թեհրանի սոնզ (7 հոգանոց ռեգբի) լիգայում հանդէս եկող «Արմենիա» ռեգբիի թիմին յաջողւել է առաջ անցնել Թեհրանի անւանի թիմերից եւ զբաղեցնել մայրաքաղաքի գաւաթի երրորդ հորիզոնականը: Այս մասին «ԱԼԻՔ»-ին յայտնել է թիմի տղաներից Սեւակ Վարդումեանը:

Թեհրանի ռեգբիի լիգայի հանդիպումները մեկնարկել են նոյեմբերի սկզբին 8 թիմերի մասնակցութեամբ: 

Սեւակը նշեց նաեւ, որ թիմի տղաները հիմնականում խաղացել են Կալկաթայի հայոց ճեմարանի ռեգբիի թիմում: «Նրանցից մի քանիսին յաջողւել է, նոյնիսկ, հանդէս գալ Հնդկաստանի ազգային հաւաքականում»,-նշում է Սեւակը եւ յաւելում, որ Թեհրան վերադառնալուց յետոյ տղաները որոշել  են վերակազմաւորել խումբը:

Մրցումներն անց են կացւել  չորս թիմից կազմւած երկու ենթախմբերում: Թեհրանում անցկացւած ռեգբիի 7 հոգանոց մրցաշարի աւարտից յետոյ թիմերը պատրաստւելու են  նահանգային ռեգբիի 15 հոգանոց մրցաշարին, որպէսզի պարզ դառնայ թէ որ թիմն է լինելու մայրաքաղաքի ներկայացուցիչը սպասւող ազգային մրցումներին՝ «Ֆաջր»-ի ամենամեայ մրցաշարի շրջանակներում:

«Արմենիա»-ի կողքին Թեհրանի լիգայում հանդէս են եկել «60-րդ առաջին», «60-րդ երկրորդ», «Հրշէջներ», «Դաթիս Ա», «Դաթիս Բ», «Այանդէսազանէ Դաթիս», «ԱՐՄԵՆԻԱ» (արմանիհա) եւ «Ռագա» թիմերը:

«Արմենիա» -ի մասին պատմող թերթիս յօդւածը տես՝ թերթիս առաջիկայ համարներից մէկում:

Related Articles

Back to top button