Մօտեցաւ ժամանակը նոր ընտրութեան
Պիտի կատարենք նոր քւէարկութիւն,
Մօտեցաւ Իրանի Իսլամական խորհրդարանի
Տասներկուերրորդ շրջանի ընտրութիւն:
Չորս տարուց յետոյ մօտենում է այդ պահը,
Եկէք յայտնենք մեր բոլոր ցանկութիւնները,
Պահանջենք խորհրդարանի մեր թեկնածուից՝
Որ կատարի իր ազգօգուտ խոստումները:
Այն բոլոր ծրագրերի խոստումները
Որ տւել են ժողովրդական հաւաքներում՝
Լինել մեր իրաւունքների ամուր պաշտպան
Լեզւի, կրօնի, պատւի ու ինչքի հզօր պահապան:
Մենք էլ բոլոր համայնքներում որպէս մի հայ
Մասնակցենք ազգովին այս ընտրութեան
Թէ ուզում ենք ունենալ, կայուն համայնք
Ունենանք գոյութիւն, եկեղեցի ու վանք:
Այս բոլորը չի կայանայ
Առանց մեր ջերմ մասնակցութեան:
Ուրեմն բոլորս գալիք մարտի մէկին
Մօտենանք քւէարկութեան սնդուկներին
Ձայն տանք մեր ընտրեալ թեկնածուին
Մեր լաւ հայորդուն. վաղւայ պատգամաւորին:
ՎԱՀԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ
25 փետր. 2024 թ.