«ԱԼԻՔ»-ի հրապարակումներին հետեւէք նաեւ «ԲԱԼԷ»-ում

ԱԼԻՔ-ի հրապարակումներին կարելի է ծանօթանալ նաեւ «ԲԱԼԷ» հաղորդակցական ցանցում ստեղծուած «AlikOnline» ալիքի միջոցով։
Հաշւի առնելով վերջին օրերին ստեղծւած պայմանները՝ սա դարձել է լրատւութեան հասանելիութեան կարեւոր միջոց մեր ընթերցողների համար։
Ինչպէս յայտնի է, Իրանի դէմ Իսրայէլի եւ ԱՄՆ-ի յարձակումներից յետոյ անվտանգութեան մարմինների կողմից ինտերնետի վրայ սահմանափակումներ կիրառելու պայմաններում որոշ առցանց ծառայութիւնների հասանելիութիւնը դարձել է անհնարին կամ զգալիօրէն բարդացել է։
Այս իրավիճակում նոյնիսկ որոշ ներքին կայքեր չեն յայտնւում որոնողական համակարգերի միջոցով։ Սակայն հանրութեան համար հասանելի են ներքին որոնողական համակարգերը, այդ թւում՝ Zarebin.ir-ը։
Յիշեցնենք նաեւ, որ «.ir» եւ «.com» դոմեն ունեցող ծառայութիւններ մատուցող կայքերը շարունակում են հասանելի լինել (սերւէրը Իրանում լինելու պարագային), եթէ դրանց ամբողջական հասցէն անմիջապէս մուտքագրւի բրաուզերում։
Օրինակ՝
կամ՝
Միեւնոյն ժամանակ յիշեցնենք, որ ստեղծւած պայմանների պատճառով «ԱԼԻՔ»-ի տպագիր տարբերակը առայժմ շարունակում է անհասանելի մնալ հանրութեան համար, ինչի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտութիւնը։



