ՄիջազգայինՔաղաքական

Ալիեւի ոչ դիւանագիտական լեքսիկան եւ Իսրայէլի շահերին զոհ գնալու վտանգը

«ԱԼԻՔ» – Իրանական ազդեցիկ «Թասնիմ» լրատւական գործակալութեան հրապարակած այս վերլուծութիւնը զգալի արձագանք է առաջացրել տարածաշրջանային մեդիա դաշտում։ Հրապարակումն անդրադառնում է Նախիջեւանի օդանաւակայանի միջադէպին, Բաքւի շտապողական մեղադրանքներին եւ դրանց հետեւում նկատւող քաղաքական ու հետախուզական ենթատեքստին։

 

Tasnim – Ալիեւը, դիւանագիտական նորմերը պահպանելու եւ անօդաչու թռչող սարքի միջադէպը մանրակրկիտ ուսումնասիրելու փոխարէն, ոչ դիւանագիտական ձեւակերպումներով մեղադրել է Իրանին։

«Թասնիմ» լրատւական գործակալութեան հաղորդմամբ՝ հինգշաբթի, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան օդանաւակայանում տեղի ունեցած կասկածելի եւ բազմաթիւ անորոշութիւններով ուղեկցւող անօդաչու յարձակման միջադէպից յետոյ Բաքւի իշխանութիւնները շտապողական քայլով, լիովին համադրւած սիոնիստական եւ արեւմտեան լրատւամիջոցների հետ եւ զուրկ որեւէ ռազմական կամ քաղաքական տրամաբանութիւնից, մեղադրանքի սլաքն ուղղեցին դէպի Թեհրան։

Այս անհիմն ու ապատեղեկատւութիւն պարունակող պնդումները ոչ միայն վճռական ու փաստարկւած հերքում ստացան պաշտօնական Թեհրանի կողմից, այլեւ Բաքւի պետական մեդիացանցում տեղի ունեցած աննախադէպ խոշոր սխալի արդիւնքում ակնյայտօրէն բացայայտւեց Բաքւում Իսրայէլի գործակալների թաքնւած ձեռքը՝ այս կեղծ սցենարի նախագծման ու իրականացման մէջ։

 

Թեհրանի վճռական հերքումը եւ Բաքւի ոչ դիւանագիտական հռետորաբանութիւնը

Նախիջեւանի օդանաւակայանի տարածքին ուղղւած անօդաչուների հարւածի մասին լուրի տարածումից կարճ ժամանակ անց, Իրանի Իսլամական Հանրապետութեան Զինւած ուժերի գլխաւոր շտաբը եւ Արտաքին գործերի նախարարութիւնը պաշտօնական յայտարարութիւններով կտրականապէս հերքեցին միջադէպին որեւէ ներգրաււածութիւն, ուղղորդում կամ մասնակցութիւն։

Թեհրանը յստակ ու պարզ լեզւով յայտարարել է, որ այս կասկածելի գործողութիւնն իրականում սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայութիւնների կողմից նախապէս մշակւած եւ անփութօրէն իրականացւած ներկայացում էր, որի նպատակն Իրանի հեղինակութեան վնասումն ու Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների թուլացումն է։

Չնայած դրան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, դիւանագիտական սկզբունքները պահպանելու, միջադէպի հանգամանքները մասնագիտական ձեւով ուսումնասիրելու եւ լարւած Կովկասեան տարածաշրջանում զսպւածութիւն ցուցաբերելու փոխարէն, հանդէս եկաւ խիստ յուզական, շտապողական դիրքորոշումներով եւ ոչ դիւանագիտական բառապաշարով՝ մեղադրելով Իրանի Իսլամական Հանրապետութեանը։

Այս անհեռատես ու շտապողական քայլով նա փաստացի խաղաց այն դաշտում, որը նախապէս ձեւաւորւել էր «սիոնիստական ժամանակաւոր ռեժիմի» կողմից, եւ ցոյց տւեց, թէ որքանով են Բաքւի ռազմավարական հաշւարկներն ազդւած օտարների սխալ ու կործանարար խորհրդատւութիւնից։

 

Պնդումների անհիմն լինելը՝ Իրանի ռազմական դոկտրինի տեսանկիւնից

Թիրախների բնոյթի մանրակրկիտ վերլուծութիւնը եւս ռազմական տրամաբանութեամբ յստակ ապացուցում է, որ այս սցենարը որեւէ առնչութիւն չունի Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմական եւ անվտանգային դոկտրինի հետ։

Պատերազմի դաշտում Իրանի վարքագծի պատմութիւնը ցոյց է տւել, որ անհրաժեշտութեան դէպքում Թեհրանը հարւածում է բացառապէս ռազմավարական թիրախների՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի ապօրինի ներկայութեան հետ առնչւող օբիեկտներին, բարձրագոյն ճշգրտութեամբ։

Ակնյայտ է, որ եթէ Իրանը նպատակ ունենար կոշտ պատասխան տալ եւ հարւածել սիոնիստական ռեժիմի շահերին Ադրբեջանի տարածքում, հասանելի էին շատ աւելի ռազմավարական նշանակութեամբ կենսական եւ արժէքաւոր թիրախներ, որոնք կարող էին անդառնալի վնաս հասցնել Իսրայէլա-ամերիկեան ռազմական մեքենայի ազդեցութեան ցանցին, այդ թւում՝

«ԳԱԲԱԼԱ» ռադարային կայանը, որը որպէս առաջատար ռադարային կայան, գտնւում է Բաքւից շուրջ 180 կմ հեռաւորութեան վրայ եւ ունի հրթիռների արձակման յայտնաբերման կարողութիւն։ Բազմաթիւ ոչ պաշտօնական անվտանգութեան աղբիւրների համաձայն՝ այն ներկայումս գտնւում է սիոնիստական ռեժիմի հետախուզական սպաների եւ ռազմական խորհրդատուների վերահսկողութեան տակ եւ ծառայում է որպէս Իսրայէլի «աչքերն ու ականջները» Կովկասում։

Սիոնիստական ռեժիմի էներգետիկ կենսական շղթան- «Բաքու–Թբիլիսի–Ջէյհան» նաւթատար խողովակաշարը հանդիսանում է Իսրայէլի ռազմական մեքենայի նաւթային եւ էներգէտիկ ապահովման հիմնական աղբիւրը, անհամեմատ աւելի ռազմավարական թիրախ է, քան «սահմանագիւղի ինչ որ օդանաւակայան»։

Ուստի Նախիջեւանի տարածքում օդանաւակայանի թիրախաւորումը բացարձակապէս որեւէ ռազմավարական արժէք չունի Իրանի համար եւ ռազմական վերլուծաբանների գնահատմամբ դասական «կեղծ դրօշ» (False Flag) գործողութիւն է՝ հանրային կարծիքը շեղելու նպատակով։

 

Ռազմավարական խորհուրդ Բաքւին․ զգուշացէք «Մուսադ»-ի ազդեցութիւնից

Այս իրադարձութիւնների աւարտին Իլհամ Ալիեւին եւ Ադրբեջանի իշխանութիւններին խիստ խորհուրդ է տրւում՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու, լարւածութիւն սրելու եւ յարձակողական ու ոչ դիւանագիտական լեզու կիրառելու փոխարէն, իրենց անվտանգութեան եւ հետախուզական ուշադրութիւնը կենտրոնացնել ներքին կառոյցների վրայ։

Բաքւի պաշտօնեաները պէտք է, նախքան ժամանակը կսպառւի, ձեռնամուխ լինեն իրենց երկրի ներսում գործող «Մուսադ»-ին առնչւող ազդեցութեան գործակալների եւ դաւադիր ցանցերի բացայայտմանն ու չէզոքացմանը։ Սրանք այն ուժերն են, որոնք նման սադրանքներ նախագծելով նպատակ ունեն վտանգել Իրանի հետԱդրբեջանի Հանրապետութեան պատմական, կրօնական եւ մշակութային կապերը եւ Բաքւին դարձնել սիոնիստական ռեժիմի շահերի էժան զոհը։

Ադրբեջանի ղեկավարները պէտք է գիտակցեն, որ երկրի անվտանգութիւնը, կայունութիւնն ու տնտեսական զարգացումը հնարաւոր են միայն քաղաքական անկախութեան պահպանման եւ Թեհրանի հետ բարի հարեւանութեան շարունակութեան պայմաններում, ոչ թէ իսրայէլական ռեժիմի փլուզման եզրին գտնւող հենարաններին ապաւինելով։

 

«Իթա»-ում (Eita) հրապարակւած վերլուծական գրառումը մեծ արձագանք ստացաւ։ Շրջանառւում է նաեւ մէկ այլ տեղեկութիւն, ըստ որի՝ Նոշահրում, Թոնէքաբոնում եւ Մազանդարանի արեւմտեան հատւածում նկատւել են ռազմական կործանիչներ։ Որոշ շրջանակներ փորձեցին դա կապել Բաքւի հետ՝ հարց բարձրացնելով, թէ ինչու Բաքւին չեն հարւածում։

Այս հարցին պէտք է մօտենալ սառնասրտութեամբ։ Ժամանակակից պատերազմներում տարածւած մարտավարութիւն է հանրային ընկալման հետ «խաղալը»՝ կասկածներն ուղղորդելով դէպի այլ ուղղութիւն։ Կործանիչը, որը դիտաւորեալ երեւում է հասարակութեան աչքին, պարտադիր չէ, որ իրականում թռչած լինի այն վայրից, որի մասին փորձում են տպաւորութիւն ստեղծել։

Իրանին Կովկասում նոր պատերազմի մէջ ներքաշելը, այն պայմաններում երբ երկիրն արդէն ներգրաււած է մի քանի ճակատում, ձեռնտու է միայն ԱՄՆ-ին եւ Իսրայէլին։

Ինչ վերաբերում է Բաքւի տարածքում ենթադրեալ ռազմակայանների չթիրախաւորմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը գործում է հաստատւած տեղեկութիւնների եւ ճշգրիտ հաշւարկների հիման վրայ, ոչ թէ լուրերի կամ մեդիա խաղերի։

Առանց անհերքելի փաստերի նոր բախում սկսելը կարող է լինել հենց այն թակարդը, որի մէջ փորձում են ներքաշել Իրանին։

Բաքւի հետ հաշիւներ կան… բայց ոչ հիմա։ Իր ժամանակին։

Related Articles

Back to top button