
«ԱԼԻՔ» – Իրանի Կարմիր մահիկ կազմակերպութիւնը նախազգուշացրել է, որ վառելիքի պահեստների պայթիւնների հետեւանքով մթնոլորտ կարող են ներթափանցել մեծ քանակութեամբ թունաւոր նիւթեր։
Հաղորդագրութեան համաձայն՝ նաւթային պահեստների պայթիւնների ժամանակ օդ են արտանետւում հիդրոկարբոնների, ինչպէս նաեւ ծծմբի ու ազոտի օքսիդների մեծ ծաւալներ, որոնք ամպերի մէջ կուտակւելով՝ տեղումների դէպքում կարող են առաջացնել վտանգաւոր, բարձր թթւայնութիւն ունեցող անձրեւ։
Նշւում է, որ նման անձրեւը կարող է առաջացնել մաշկի քիմիական այրւածքներ եւ լուրջ վնաս հասցնել շնչառական համակարգին։
Մասնագէտները խորհուրդ են տալիս, որ եթէ նման անձրեւը շփւի մաշկի հետ, վնասւած հատւածը չպէտք է շփել, այլ անմիջապէս լւանալ սառը հոսող ջրով։ Բացի այդ, այդ անձրեւաջրով թրջւած հագուստը պէտք է անյապաղ փոխել եւ տեղադրել փակ տոպրակներում։
Յիշեցնենք, որ շաբաթ երեկոյեան՝ մարտի 7-ին, Թեհրանի եւ Ալբորզ նահանգում գտնւող մի շարք նաւթային պահեստներ ենթարկւել են հրթիռային յարձակման։
Հրշէջ փրկարարներին դեռ չի յաջողւել մարել կրակը։



