11-ամեայ Եւայի «հակապետական» որակւած նկարը վաճառւել է 1800 դոլարով

11-ամեայ Եւայի՝ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») յուշարձանը պատկերող նկարը, որը դպրոցական ցուցահանդէսից հեռացւել էր եւ որակւել «հակապետական», առցանց աճուրդում վաճառւել է 1800 դոլարով։
Աւելի վաղ յայտնել էինք, որ Երեւանի դպրոցներից մէկի տնօրէնի պաշտօնակատարը մրցոյթի աշխատանքների ցուցադրութիւնից հեռացրել էր Եւայի ձեռքով նկարած աշխատանքը՝ պատճառաբանելով, որ նկարում պատկերւած է Ստեփանակերտի խորհրդանիշներից մէկը՝ «Մենք ենք մեր սարերը» յուշարձանը։
Եւան նկարը ստեղծել էր ցուցահանդէսից մի քանի օր առաջ։ Երբ աշխատանքը հեռացւել էր ցուցափեղկից, նկարչութեան ուսուցչուհին այն կրկին վերադարձրել էր ցուցադրութեան։ Միջադէպից յետոյ դպրոցից հեռացել էին 11-ամեայ աշակերտուհին եւ նրա ուսուցչուհին։
Դէպքից ժամեր անց Եւայի նկարը հանւել էր առցանց աճուրդի։ Այն 1800 դոլարով ձեռք է բերել Մոսկւայում բնակւող արցախցի Գայանէ Աղաբեկեանը։
Նշենք, որ նկարի հեռացման պատճառաբանութիւնը՝ այն «հակապետական» որակելը, լայն արձագանք էր ստացել հանրային շրջանակներում։



