Տիգրան Քոչարեան. «Կեցցէ՛ այն հպարտ պակիստանցին, որ ապրելու է նախկինում ազատ եւ անկախ Հայաստանում»

«ԱԼԻՔ» – Տեղեկատւական անվտանգութեան փորձագէտ Տիգրան Քոչարեանը սոցցանցերի իր հարթակներում անդրադարձել է Պակիստանի կողմից Շանհայի համագործակցութեան կազմակերպութեանը Հայաստանի անդամակցութեան արգելափակման փաստին:
«Հայատեաց Պակիստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել, որ յետոյ Պակիստանը արգելափակի Հայաստանի դիմումը միանալու ՇՀԿ-ին:
Սա Ադամ Շիֆից Թրամփի հետ հանդիպում ուզելուց յետոյ հայկական դիւանագիտութեան ամենահիմար ֆէյլերից է:
Վերջնահաշւում ունեցանք պակիստանցիների ազատ ելումուտ Հայաստան: Եւ վերջ:
Եւ ուրեմն կեցցէ Պակիստանը:
Կեցցէ՛ այն հպարտ պակիստանցին, որ ապրելու է նախկինում ազատ եւ անկախ Հայաստանում:
Խոնարհւում եմ նրանց առջեւ, օրը հինգ անգամ»,- գրել է նա:
Նշենք, որ աւելի վաղ նա անդրադարձել էր նաեւ Հայաստանի եւ Պակիստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութեան ստորագրմանը՝ գրելով.
«Հնդկաստանից զէնք առնել ու Պակիստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել, գնալ Չինաստան ` նշելու Ճապոնիայի հանդէպ յաղթանակը ու յետոյ գնալ Ճապոնիա, ասել որ ռուսները հայ ժողովդրի դէմ հիբրիդային պատերազմ են անում ու այսօր խօսել եղբայրական յարաբերութիւններից, մտնել ՇՀԿ ու ասել որ Թայւանը` Չինաստան է ու Թրամփի անունով երդւել, ով ասում է որ Թայւանը Չինաստան չի։ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարել ու Ադրբեջանի համար լրտեսութիւն անելու մեղադրանքով մարդ բռնել։
Մէկ էլ ասում են ստռաուսի մօտ ա ամէն առաւօտ ուղեղի քեշը ջնջւոււմ ա ու չի յիշում նախորդ օրը ինչ ա արել»: