Տիգրան Աբրահամեան. «Պէտք է հասկանալ, թէ ինչո՞ւ է Ադրբեջանը արհեստականօրէն ձգում գործընթացը»
«ԱԼԻՔ» – «Ես շարունակում եմ պնդել, որ եթէ Ադրբեջանը նպատակ ունենայ ստորագրելու «Խաղաղութեան» մասին փաստաթուղթը, ապա որեւէ էական խնդիր, սեղանին դրւած դրոյթների հետ չունի»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։
«Կողմերն ասում են, որ փաստաթղթի 15 յօդւածը համաձայնեցւած է ու քննարկում են չհամաձայնեցւած` տակը մնացած 2 յօդւածները:
Երբ ներկայացւում է, թէ որոնք են այդ յօդւածները` սահմանին երրորդ երկրի զօրքեր չտեղակայելու եւ միջազգային վէճերից երկկողմ յետ կանգնելու մասին, ապա ակնյայտ է, որ դրանք ոչ միայն օրակարգի ամենաբարդ հարցերը չեն, այլ կողմերի «հակասութիւններն» առանձնապէս սուր կամ ակնյայտ մերժող տարրեր չեն պարունակում:
Պէտք է հասկանալ, թԷ ինչո՞ւ է Ադրբեջանը արհեստականօրէն ձգում գործընթացը:
Այստեղ տարբեր պատճառներ կարող են լինել, բայց երկուսին կանդրադառնամ:
Առաջին. Ադրբեջանն իր պահանջների վերաթարմացման կամ ընդլայնման հերթական շրջափուլում է:
Երկրորդ. ուժի կիրառման պլանը որպէս տարբերակ ունենալով, Ադրբեջանը ուսումնասիրում է պատերազմի վերսկսման ներքին եւ արտաքին գործօնները, գնահատում դրա հետեւանքները:
Այստեղ նպատակը կարող է լինել Սիւնիքի ուղղութեամբ հնարաւոր օպերացիան եւ «միջանցքի»` ուժով բացման անւան տակ Սիւնիքի կամ դրա մի հատւածի օկուպացիան:
Չմոռանանք, որ «միջանցքի» թեման «խաղաղութեան» փաստաթղթից հանւած է եւ դրւած է առանձին քննարկման օրակարգում»,- գրել է Աբրահամեանը։