Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Թուրքիայի եւ Ադրբեջանի համար այսպէս կոչւած «Մեղրիի միջանցք»-ը կամ «Զանգեզուրի միջանցք»-ը այսօրւայ ու առաջիկայ տարիների ռազմավարական գլխաւոր նպատակն է»

«ԱԼԻՔ» – «Թուրքիայի եւ Ադրբեջանի համար այսպէս կոչւած «Մեղրիի միջանցք»-ը կամ «Զանգեզուրի միջանցք»-ը այսօրւայ ու առաջիկայ տարիների ռազմավարական գլխաւոր նպատակն է, որին հասնելու դէպքում թուրք-ադրբեջանական դուետը լուծում է 3 մեծ խնդիր»: Այս մասին սոցցանցերի իր հարթակներում գրել է  թուրքագէտ Վարուժան Գեղամեանը:

«1. Վերջապէս ձեւաւորւում է Թուրքիա-Ադրբեջան ցամաքային ընդհանուր լիարժէք սահման, որը Թուրքիային դարձնում է Հարաւային Կովկասի գլխաւոր ուժը։

2. Թուրքիային կապում է թուրքական աշխարհի հետ՝ դարձնելով վերջինիս տարածաշրջանային գերտէրութիւն (այսպէս կոչւած «նէո-պանթուրքիզմ»)։

3. Կտրում է Հայաստանի հարաւն ու փաստացի անկլաւի վերածում հայկական պետութեան տարածքը՝ մեզ լիարժէք կախման մէջ գցելով Թուրքիայից եւ հետեւողական վերացնելով։

«Միջանցքի» նախագծի հեղինակը, մշակողը եւ իրականացնողը, ինչպէս նաեւ գլխաւոր շահառուն՝ օգուտ քաղողը Թուրքիան է։ Առնւազն վերջին 120 տարիների ընթացքում հայութեան տարբեր սերունդներ, գիտակցելով սա, պայքարել են այս ծրագրի իրականացման դէմ։

Այժմ մեր հերթն է։

Այս իրավիճակում Թուրքիային եւ Ադրբեջանին ցանկացած տեսքով ճանապարհ տալը Սիւնիքի, ապա նաեւ ողջ Հայաստանի վճռական աւարտն է։ Հէնց այս նպատակով առաջիկայ օրերին կը հրապարակենք շատ մանրամասն վերլուծութիւն այն մասին, թէ ինչ է այդ «միջանցքը», որն է դրա իրական պատմութիւնը եւ դրա նշանակութիւնն այսօր։

Աւելին ասեմ, այդ ամէնը ոչ միայն կը կարողանաք կարդալ, այլեւ նայել ու լսել»,- գրել է նա։

Related Articles

Back to top button