«Հրապարակ». «Վեհափառին կալանաւորելու սպառնալիք-մեսիջներ փոխանցում Մայր Աթոռին»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռում մի քանի օր է՝ քննարկումներ են ընթանում. ինչպէս անել, որ փետրւարի 16-19-ը Աւստրիայում նշանակւած Եպիսկոպոսաց ժողովը չխափանւի, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինեանը՝ իր ողջ ուժով եւ 10 տիրադաւներով։
Նախօրէին յայտնի դարձաւ, որ մեղադրեալի կարգավիճակում են յայտնւել Մայր Աթոռի վեց եպիսկոպոս եւ մէկ քահանայ։ Եպիսկոպոսները մեղադրւում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ դատական ակտը վերաբերում է կարգալոյծ հռչակւած Գէորգ եպիսկոպոս Սարոյեանին՝ Մասիացոտնի թեմի նախկին առաջնորդին վերականգնելուն, որը յունւարի 27-ին կարգալոյծ հռչակւեց Վեհափառի տնօրինութեամբ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրւել բացակայելու արգելքը։
Հոգեւոր թեւը մանրամասներ չի յայտնում ժողովի կայանալ-չկայանալու մասին, քանի որ տեղեկութիւններ կան, որ ԱԱԾ-ն շարունակում է բիրտ ճնշումները, ընդհուպ՝ Վեհափառին կալանաւորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին։



