Տիգրան Աբրահամեան. ««Շահագրգիռ» միջազգային կառոյցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկեալների խնդրին»

«Շահագրգիռ» միջազգային կառոյցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկեալների խնդրին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Միջազգային դերակատարները, ովքեր պարբերաբար ողջունում են ՀՀ–Ադրբեջան յարաբերութիւնների «դրական ընթացքը», չեն նկատում ադրբեջանական զօրքերի ներկայութիւնը ՀՀ ինքնիշխան տարածքում, «չեն նկատում» Ադրբեջանի հրահրած սպառազինութեան մրցավազքն ու ուժի դիրքերից խօսելու մօտեցումը։
Նոյն միջազգային դերակատարները, որոնք խօսում են ժողովրդավարութիւնից եւ մարդու իրաւունքներից, չնկատելու են տալիս արցախցիների նկատմամբ իրականացւող ցեղասպանութիւնն ու խախտւած իրաւունքները, որեւէ կերպ «չեն տեսնում» ադրբեջանական բանտերում յայտնւած հայերի շուրջ տեղի ունեցող ապօրինութիւնները։
«Շահագրգիռ» միջազգային կառոյցներն ու դիւանագիտական ներկայացուցչութիւնները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկեալների խնդրին՝ առաջնահերթութիւն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին»։
News.am



