Հայաստան - ԱրցախՄշակութային
Ադրբեջանն աւերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին

«ԱԼԻՔ»,- Caucasus Heritage Watch-ը արբանեակային լուսանկարներն է հրապաարկել՝ ահազանգելով, որ Ադրբեջանն աւերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին։
Արբանեակային լուսանկարները (արւած 2023 թ.հոկտեմբերի 5-ից մինչեւ 2024 թ. ապրիլի 30-ը)։
«Քանի որ համաշխարհային առաջնորդները Բաքւում հաւաքւում են COP29 գագաթնաժողովին՝ ապագայի համար որոշումներ առաջ մղելու համար, նրանք նաեւ պէտք է Ադրբեջանին կոչ անեն պաշտպանել անցեալը, մասնաւորապէս՝ իրենց տներից վտարւած արցախահայերի մշակութային ժառանգութիւնը»,- գրում է Caucasus Heritage Watch-ը: