ՄիջազգայինՔաղաքական

Զախարովա. «Արեւմտեան հեռահար հրթիռներով հարւածների դէպքում Մոսկւայի պատասխանը կը լինի համարժէք եւ շօշափելի»

«ԱԼԻՔ» – «ՌԴ տարածքի վրայ արեւմտեան հեռահար հրթիռներով հարւածների դէպքում Մոսկւայի պատասխանը կը լինի համարժէք եւ շօշափելի: Կիեւի կողմից նման զէնքի կիրառումը արմատապէս կը փոխի հակամարտութեան էութիւնը»: Այս մասին ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի յայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կիեւի կողմից մեր տարածքի վրայ յարձակւելու համար հեռահար հրթիռների օգտագործումը կը նշանակի ԱՄՆ-ի եւ նրա արբանեակների անմիջական մասնակցութիւնը Ռուսաստանի դէմ ռազմական գործողութիւններին»,- նշել է դիւանագէտը:

Նրա խօսքով՝ առայժմ յայտնի չէ՝ արդեօք այդ արտահոսքերը հիմնւում են պաշտօնական աղբիւրների վրայ:

«Մի բան պարզ է, որ Կիեւի ռեժիմի պարտութիւնների ֆոնին նրա արեւմտեան հովանաւորները խաղադրոյք են կատարում Ռուսաստանի դէմ սանձազերծւած հիբրիդային պատերազմի առաւելագոյն էսկալացիայի վրայ՝ փորձելով հասնել պատրանքային նպատակին՝ «Մոսկւային ռազմավարական պարտութիւն հասցնել»,-յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը:

Related Articles

Back to top button