Բորէլը յայտարարել է, որ Կիեւն ԱՄՆ-ից թոյլտւութիւն է ստացել ՌԴ-ին մինչեւ 300 կմ խորութեամբ հարւածներ հասցնելու համար
«ԱԼԻՔ» – ԵՄ դիւանագիտական ծառայութեան ղեկավար Ժոզէպ Բորէլը յայտարարել է, որ Կիեւն իսկապէս ԱՄՆ-ից թոյլտւութիւն է ստացել Ռուաստանին մինչեւ 300 կմ խորութեամբ հարւածներ հասցնելու համար: Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այո, Բայդէնի վարչակազմը թոյլատրել է Ուկրաինային մատակարարւող զէնքի օգտագործումը Ռուսաստանի տարածքում 300 կիլոմետր շառաւիղով։ Ես տպաւորւած չեմ այդ շառաւիղով, բայց դա Բայդէնի վարչակազմի որոշումն է … Ինչու հիմա, այլ ոչ թէ ընտրութիւններից առաջ, ես չգիտեմ»,-յայտարարել է նա՝ Բրիւսէլում ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից յետոյ կայացած մամուլի ասուլիսում:
Աւելի վաղ Тhe New York Times թերթը, վկայակոչելով ամերիկեան վարչակազմի անանուն ներկայացուցիչներին` յայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնն առաջին անգամ արտօնել է Ուկրաինայի կողմից հեռահար խոցման ամերիկեան հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարւածելու համար: Աղբիւրների խօսքով՝ առաջին հարւածները դէպի Ռուսաստանի տարածք, ամենայն հաւանականութեամբ, կը հասցւեն ATACMS հրթիռների օգնութեամբ։